-
24.02.2014|
13:54
Ֆրանսիայում գտնվող Էդվարդ Նալբանդյանը Փարիզի արվարձանում Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում մասնակցել էր Միսաք Մանուշյանի խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը:
-
24.02.2014|
13:52
Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս ՈՒոռլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:
-
24.02.2014|
13:41
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը: Դեկանները և ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը զեկուցեցին 2013-2014 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփման մասին հարցը:
-
24.02.2014|
13:24
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի ճանաչման մասին: Համաձայն հուշագրի` կողմերը խրախուսում են համագործակցությունը և փորձի փոխանակումը «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայական շնորհող ուսումնական հաստատությունների միջև:
-
24.02.2014|
13:12
ՈՒկրաինայի նոր ղեկավարությանը անհրաժեշտ է հարաբերություններ ստեղծել, համագործակցել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
-
24.02.2014|
12:52
Ըստ եվրոպական «Օրեր» անկախ ամսագրի` հայ հանրահայտ երիտասարդ դաշնակահար Տիգրան Համասյանը կրկին վերադառնում է Չեխիա: Փետրվարի 24-ի երեկոյան նա հանդես կգա PETROF JAZZPIANO FESTIVAL ջազային փառատոնի շրջանակներում Պրահայի Jazz Dock - Jazz & Blues Bar & Cafe ակումբում:
-
24.02.2014|
12:50
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկնաբանել է ՈՒկրաինայի դեպքերը: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը հայտարարել է, որ շատ է ցավում երկրում կատարված անկարգությունների և ողբերգական իրադարձությունների համար և կոչ է արել թույլ տալ ուկրաինացի քաղաքական գործիչներին ինքնուրույն բանակցել իրենց ճգնաժամի լուծման և կարգավորման հարցերի շուրջ.
-
23.02.2014|
17:33
2014 թ. փետրվարի 22-ին, կյանքի 92-րդ տարում վախճանվել է ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Արամի Գուրզադյանը:
-
23.02.2014|
14:35
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քվերակությամբ Սիրիայում կստեղծվեն մարդասիրական միջանցքենր` ՄԱԿ-ի և տարբեր ընկերությունների համար: Բանաձևի նախագիծը Սիրիայի իշխանություններին կոչ է անում թույլատրել մուտք գործել այն շրջաններ, որոնք երկար ժամանակ շրջափակման մեջ են: Դրանց թվում են Հոմսը, պաղեստինցի փախստականների Յարմուք ճամբարը, Ղութան:
-
23.02.2014|
13:50
Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնակատար Արսեն Ավակովը ծառայողական քննություն է նշանակել նախարարության և ՆԳ շրջանային վարչությունների մի շարք աշխատակիցների նկատմամբ` վերջին օրերի իրադարձությունների ժամանակ նրանց գործողությունների փաստերով: Ավակովն այդ մասին հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում: